Ի՞նչ է ՀԱՄԱU-ը, որը վերջին oրերին խառնել է шմբпղջ шշխшրհը

Ի՞նչ է ՀԱՄԱU-ը, որը վերջին oրերին խառնել է шմբпղջ шշխшրհը

ՀԱՄԱՍ-ն արաբերենից թարգմանաբար նշանակում է «Իսլամական դիմադրության շարժում»։ Այն պաղեստինյան իսլամիստական կուսակցություն է, որը այժմ կառավարում է Գազայի տարածքը։ ՀԱՄԱՍ-ը հապավում է, ամբողջական անունը Հարաքաթ ալ-Մուկավամա ալ-Իսլամիյան է։

Այն հիմնվել է 1987 թ. դեկտեմբերի 14-ին՝ Պաղեստինի Գազա քաղաքում երկու խմբավորումների՝ «Մուսուլման եղբայրների» պաղեստինյան թևի և «Պաղեստինի Իսլամական Ջիհադի» հիմքի վրա (պաշտոնապես գրանցված՝ որպես մշակութային-լուսավորական և բարեգործական կազմակերպություններ) Աբդել Ազիզ առ-Ռանտիսսիյի և շեյխ Ահմեդ Յասինի կողմից։ Նրան հռչակել էին, որ ցանկացած հրեայի կարելի է համարել ռազմական օկուպանտ և իրենց պարտականությունն և ստրատեգիական նպատակն է ազատագրել Պաղեստինը վերգրավելով Իսրայելը ամբողջությամբ և հաստատել պաղեստինյան իսլամական պետություն ծովից մինչև Հորդանան։

Ինչպես հայտարարել էր շեյխ Յասինը, հրեական գերիշխանության ազատագրումից հետո Պաղեստինը պետք է դառնա արաբական և մուսուլմանական աշխարհի կենտրոնը։

Ինքնասպանների միջոցով ահաբեկչական ակտերից և ռմբակոծություններից բացի (հրեա զինվորների և քաղաքացիների վրա) ՀԱՄԱՍ-ը նաև վարում է ընդարձակ հասարակական ծրագրեր և դրանով ստացել է ժողովրդի աջակցությունը Պաղեստինում՝ կառուցելով հիվանդանոցներ, ուսումնական հաստատություններ, գրադարաններ և այլն։ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևը հաղթել է բազմաթիվ ընտրություններում Գազայում, Քալքիլյայում և Նաբլուսում։

2006 թվականի հունվարին, ՀԱՄԱՍ-ը հաղթել է պաղեստինյան խորհրդարանական ընտրությունները, ստանալով 132 մանդատից 76-ը, իսկ նախորդ իշխող կուսակցությունը, Ֆաթահը 43 մանդատ է ստացել։

ՀԱՄԱՍ-ի հաղթանակից ի վեր, կոնֆլիկտ է ծագել ՀԱՄԱՍ-ի և Ֆաթահի միջև։ 2007 թվականի հունիսին Գազայի մարտից հետո, ՀԱՄԱՍ-ը զենքի ուժով գրավեց Գազան։ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել ԱՄՆ-ի, Կանադայի, ԵՄ-ի, Իսրայելի և Ճապոնիայի կողմից։