Փшշինյшնն шյu քшրտեզի տшկ է uտորшգրել և Մпuկվщյի hետ պщյմшնшվпրվել․․․
Lragir.am-ը գրում է․
Արցախի, Մեղրիի միջանցքի շուրջ իրարանցումից հետո քննարկման ներկայիս թեման անկլավներն են։ Հայաստանյան քաղաքական-քաղաքագիտական շրջանակներում ու մեդիայում այս թեմաներով քննարկումներում նկատելի է երկու ներդրված գիծ՝ դատապարտվածություն, եւ թաքուն հույս, որ դրանով գուցե ամեն ինչ ավարտվի։
Շարունակվում է «Նիկոլը սխալը սխալի հետեւից է անում», «Նիկոլն անգրագետ է ու չի հասկանում ինչ է անում» քարոզը, ինչը բխում է վերը բերված՝ հանրության դեմ հոգեբանական պատերազմի ներդրված սխեմայից։
Նիկոլը ոչ սխալ է անում, ոչ էլ անգրագետ է։ Հնարավոր չէ անվերջ սխալներ գործել, սա նաեւ շանտաժի հետեւանք չէ՝ սխալներն ու շանտաժը կենսունակության սահմանափակ ժամկետ ունեն։ Նիկոլն առաջնորդում է հայկական պետության կազմաքանդման ծրագիրը հետեւողականորեն եւ լիովին գիտակցված։
Դա արվում է երկու ուղղությամբ՝ 1․ հայկական իրավունքների չեզոքացում, դիմադրության բացառում, 2․ Մոսկվային ու Բաքվին ցեղասպան գործողությունների պատասխանատվությունից ազատման փորձ՝ այդ գործողությունների հետեւանքները վերացնելու պահանջների մերժումով։ Փաշինյանի եւ ՀՀ ԱԳՆ ցանկացած հայտարարություն, ՄԱԿ դատարանին եւ ՄԻԵԴ-ին Երեւանի ցանկացած հայց եւ դիմում ենթարկած են այս երկու ուղղությամբ ագենտուրային գործունեությանը։ Ամենավերջին օրինակները՝ ՄԱԿ ԱԽ նիստը եւ Գրանադան։
Գանք անկլավներին․ Գրանադայում Փաշինյանը ստորագրել է Հայկական պետականության լուծարման մասին հռչակագիրը։ Անկլավներն ու միջանցքներն ընդամենը ՀՀ սահմանադրական տարածքի լայն վերաձեւման ծրագրի տարրեր են։ Հարվածի ուղղությունը Երեւանն է։ Փաշինյանը Մոսկվայի ու Բաքվի հետ պայմանավորվել է մի քանի ուղղություններով ներխուժման մասին, քանի որ իրավական հարթությունում Փաշինյանի բոլոր ստորագրություններն առոչինչ են, իր հերթին՝ իրավունքը հայկական կողմում է, ինչը գլխացավանք է Հայաստանի վերացման ծրագրի շուրջ կոնսենսուսի մասնակիցների համար։ Բանակին հրամայվելու է չդիմադրել ու վայր դնել զենքերը։
Պլանները պարտադիր չէ որ իրականանան, ժողովուրդը պետք է զինվի։ Բանակը չպետք է կատարի հանցավոր հրամանները։ Մեկ հաջողված գործողությունը, կանխիչ հարվածը փլուզելու է ազերբայդժանը եւ կոնսենսուսի մասնակիցների ծրագրերը։