Նյшրդերից թпւյլ մшրդիկ Չդիտեն․ Lուuшնկшրներ

Նյшրդերից թпւյլ մшրդիկ Չդիտեն․ Lուuшնկшրներ

Իսրայելում ապրող հայ լրագրող, հասարակական գործիչ Արտյոմ Չերնամորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Չեմ կարող հասկանալ թե ՀԱՄԱՍ-ի այս տականքների ինչին էր պետք գերևարել հրեա մանուկներին ու մանկապարտեզի երեխաներին, որոնց տեղավորել են գազանանոցի վայրի գազանների վանդակներում։

Հասկանում ենք արաբ ժողովրդի ազգային ձգտումները սեփական պետություն ունենալու, բայց մարդ մորթելով, դիակների նկատմամբ գազանաբարո արարքներն ու այս մանուկներին իրենց ծնողներին սպանեելուց հետո առևանգումն ու գազանանոցի վանդակներում պահելը վեր է բանականությունից։

Սա է մերօրյա իրականությունն, որը շարունակում է նոր անակնկալներ մատուցել։Զոհերի թիվը շարունակում է աճել Իսրայելում։

Այս պահին  600 զոհ, ավելի քան 2000 վիրավոր, որոնցից 400 ծանր։
Աղոթում ենք Լիբանանի ճակատ չբացելու համար։ Աստված պահապան»։