Այս տունը գյուղերից մեկում արցախցիներին վարձով է առաջարկվում 80.000 դրամով
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայաստանի գյուղերից մեկում Արցախից բռնի տեղահանվածների առաջարկվող տան լուսանկարները և հայտնել,
որ բնակության համար ոչ պիտանի, հին ու գրեթե ավերակված տան վարձակալության համար տան տերը պահանջում է 80 000 դրամ։
«Սա վարձով բնակարան է գյուղերից մեկում, արժեքը` 80 000 դ։
Թե ի՞նչ կասեի տան տիրոջը, էդ մնա մտքումս, բայց հիմա էս մարդկանց օգնել է պետք և կահավորել,
կամ էլ մի մարդավարի տուն գտնել Կոտայքի մարզի գյուղերում»։