6.2 մшգնիտпւդ ուժգնությшմբ երկրшշшրժ է տեղի пւնեցել
Ղազախստանի սեյսմիկ կայանների ցանցը հոկտեմբերի 1-ին ժամը 03:30-ին Ղրղզստանում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել, Ալմաթիից 122 կմ հեռավորության վրա. հայտնել է Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական-մեթոդական արշավախումբը։
«Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ալմաթիից 122 կմ հարավ՝ Ղրղզստանի տարածքում՝ ուժգնությունը՝ MPV 6,2»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը զգացվել է Ալմաթիում՝ երկու-երեք բալ ուժգնությամբ։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։