2 եղբшյր՝ ճերմшկ դшգшղներում. Բшցшռիկ մшնրшմшuներ uպшնпւթյпւնից

Երկու եղբայր՝ ճերմակ դագաղներում. Բացառիկ մանրամասներ սպանությունից

Սպիտակ, փակ դաղաներում են ամփոփվել պատերազմի մանուկ զոհերի՝ Նվերի ու Միքայելի աճյունները: 8 և 10 տարեկան եղբայրների համար մեկ փոս է փորվել Մասիս քաղաքի գերեզմանատանը, որ միշտ միասին լինեն ադրբեջանցու վայրագությունների զոհ դարձած սառնաղբյուրցի եղբայրները:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով Ասկերանի շրջանի այդ գյուղում 5 խաղաղ բնակիչ է մահացել, 3-ը երեխա:

Այսօր Հայաստանի մեկ այլ գերեզմանատանն են հուղարկավորել Սառնաղբյուրի գյուղապետի որդուն՝ Դավիթին: