Ինչ է հայտարարել Ալիևը
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու են»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…
«Ղարաբաղի հայ համայնքին արդեն ներկայացրել ենք վերաինտեգրման մեր տեսլականը, որը ներառում է նրանց կրոնական, կրթական, մշակութային,
քաղաքային և այլ իրավունքների հարգումը, ինչն արտացոլված է միջազգային կոնվենցիաներում,
որոնք Ադրբեջանը ստորագրել է իր Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է թշնամի երկրի նախագահը…