ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Ադրբեջանը հաստատեց. Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի ձերբակալման լուսանկարը. Ու՞ր են տարել ադրբեջանցիները նրան
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են լուսանկար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից։
Հիշեցնենք, որ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնազենդը հայտարարություն էր տարածել՝ նշելով․
«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից սահմանին, երբ փորձում էր լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ»։