ՇՏԱՊ ԼՈՒՐ։ Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք
Տեղահանված արցախցիների առաջին խումբը ժամանեց Սյունիք, հայտնում է «ՍիվիլՆեթ»-ը։
Մոտ 40 հոգանոց խումբը հաշվառում է անցնում հումանիտար կայանում։ Իրականացվում է կարիքի գնահատում։
Նրանք պատմում են, որ անցակետով են անցել, ստուգում չի իրականացվել։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նշել է, որ մոտ 250 հոգանոց աշխատանքային խումբ է ձևավորվել, որում ընդգրկված են նաև կամավորներ: