ԱՀԱԶԱ՛ՆԳ Գյпւմրեցիներին. Оտшրերկրյш քшղшքшցիները шնչшփшhшu տղш երեխшներին шռшջшրկпւթյпւններ են шնում. Ինչ է կшտшրվпւմ… 

ԱՀԱԶԱ՛ՆԳ Գյումրեցիներին. Оտարերկրյա քաղաքացիները անչափահաս տղա երեխաներին առաջարկություններ են անում. Ինչ է կատարվում…

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ արդեն մի քանի օր է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները փնտրում են 2 օտարերկրացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են տևական ժամանակ Գյումրիում հիմնականում անչափահաս տղաներին թմրանյութ հյուրասիրելու մեջ։

Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ահազանգ է ստացվել Գյումրիի բնակիչ 45-ամյա Արմինե Գ․-ից, ով հայտնել է, որ Գյումրի քաղաքի Շինարարների փողոցում գտնվող ժողովրդին հայտնի հուշարձանի մոտ 2 օտարերկրացի քաղաքացիներ իր 8-ամյա տղային առաջարկել են թմրամիջոց։

Ոստիկանները պարզել են, որ նրանք երեխային տվել են բաց թիթեղյա տուփով ծխախոտի նմանվող 3 գլանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։