ԱՐSԱԿԱ՛ՐԳ։ ՔՊ-шկшնները զգпւշшցնпղ UՄU են uտшցել. Ինչ է Lինելու․․․

ԱՐSԱԿԱ՛ՐԳ։ ՔՊ-шկшնները զգпւշшցնпղ UՄU են uտшցել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող ՔՊ-ականները սեպտեմբերի 19-ին ստացել են հերթական զգուշացնող SMS-ը, որ պետք է զգույշ լինել, ոչինչ չխոսել, փողոց միայնակ դուրս չգալ եւ անզգույշ հայտարարություններ չանել երկրի իրավիճակի վերաբերյալ:

Միայն մի քաղաքական մեսիջ են ստացել նրանք, այն է՝ Արցախի հարցերին Հայաստանը չի խառնվի, սակայն Հայաստանի Հանրապետության 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը պետք է պահպանվի, ու պետք է Հայաստանը պահպանի իր ինքնիշխանությունը:

Շատ ՔՊ-ական պատգամավորներ, ավագանիներ, պաշտոնյաներ նույն տեքստը տարբեր խմբագրումներով երեկվանից սկսել են տարածել, որ ՀՀ ինքնիշխանությունը կարմիր գիծ է:

Այնպիսի պաթոսով համեմված են արտահայտում այդ միտքը, որ թվում է՝ հերոսություն են անում»: