Մшնրшմшuներ՝ LՂ և Բшքվի ներկшյшցпւցիչների hшնդիպпւմից

Մшնրшմшuներ՝ LՂ և Բшքվի ներկшյшցпւցիչների hшնդիպпւմից

Դժվար Է ակնկալել, որ Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները կլուծվեն մեկ հանդիպման միջոցով՝ Եվլախում․ հայտնում է Ռիա Նովոստին։

«Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են հասնել խաղաղ համաձայնագրի ստորագրման,

որով կավարտվի հակամարտությունը»,- հայտնել է Ալիևի ներկայացուցիչը…

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը Ադրբեջանը ներկայացնում էր խորհրդարանի անդամ Ռամին Մամեդովը, որին նախագահ Իլհամ Ալիևը մարտին նշանակել էր Ղարաբաղի հայերի հետ շփումների պատասխանատու։

Բացի այդ, պատվիրակության կազմում էին նախագահի հատուկ ներկայացուցչի տեղակալ Բաշիր Հաջիևը և նախագահի հատուկ ներկայացուցիչ Իլկին Սուլթանովի աշխատակիցը։

ԼՂ պատվիրակության կազմում են եղել Պետնախարար Արթուր Հարությունյանը և ԱԽ քարտուղար Սերգեյ Մարտիրոսյանը: