Ինչպես հայտնել էինք, Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է ԼՂ-ում ռազմական գործողություններ սկսելու մասին`
Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքներում՝ Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում, հայտարարվել է օդային տագնապ. Ադրբեջանը օդային հարվածներ է հասցնում այդ ուղղություններով`
«Ղարաբաղում սահմանադրական կարգը վերականգնելու նպատակով հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո Ադրբեջանը փակել է իր օդային տարածքը Հայաստանի համար»,- գրում են ադրբեջանական աղբյուրները