Ողբերգական դեպք է տեղի ունեցել․․
Մահացել է Վանաձորի դպրոցներից մեկի ուսուցչուհի Լիլիթ Սարուխանյանը։Մանրամասները ստորև՝
Առավոտից նրա ընկերները հարազատներն ու կոլեգաները գրառումներով են ողողել համացանցը։ Գրառումներից պարզ է դառնում, որ ուսուցչուհին բավականին սիրված ու հարգված է եղել`
Գրառումներից մի քանիսը ներկայացնում ենք ստորև`
Մեր անլույս լույսը բացվեց…
Իմ հարազատ հոգի,իմ կոլեգա,իմ լույս ԼԻԼԻԹ…
Քո մարդ,ուսուցիչ,ընկեր,հարազատ տեսակի մասին կարելի է խոսել ժամերով,բայց քեզ ճանաչողները միայն գիտեն ‘ում են կորցրել։
Հիշողությանս մեջ մնալու են նուրբ մատներդ,բարձր ծիծաղդ ու սիրուն,սիրուն դեմքդ….իմ օրինակելի,իմ լավագույն օրինակ,իմ հպարտություն ։
Առաջին դպրոցի մոտով անցնելիս միշտ քեզ եմ փնտրելու,որովհետև գիտեմ դու հավերժ քո սիրելի աշխատավայրում ես’ քո սաների կողքին։
Քո բացակայությամբ աշխարհից մի աշխարհ բարություն ու սեր պակասեց։
Թող հոգիդ լույսերի մեջ լինի, քո Տիրոջ կողքին հավերժես,ում այնքան շատ էիր սիրում…
Քեզ գրկում եմ տիեզերական հեռավորությունից’հույսով,որ մի օր անպայման կհանդիպենք։