ՇSԱՊ։ Երևшնпւմ կյшնքից զրկվել է hեղшփпխпւթյшնն шկտիվ մшuնшկցшծ hшյտնի Ռпւu բլпգեր․․․
Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Երևանում հայտնի ռուս բլոգերի կնոջը մահացած հայտնաբերելու դեպքից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, մահացած հայտնաբերված կինը բլոգեր Ալեքսեյ Ռոմանովի կինն է՝ Яна Николайевна Зеленская-ն, որը, ըստ նախնական վարկածի, ինքնասպան է եղել: Նրան հայտնաբերել են բաղնիքում՝ բավականին առեծվածային պայմաններում։
Նշենք, որ մահացած կնոջ ամուսինը՝ Ալեքսեյ Ռոմանովը, Խաբարովսկից նախկին հաղորդավար ու լրագրող է: Նա 2016թ. ընտանիքի հետ հարկադրված լքել է Ռուսաստանը, հաստատվել Վրաստանում: Պատճառը, բլոգերի խոսքով, իշխանությունների կողմից իր նկատմամբ կիրառվող ճնշումն էր: 2019թ. Ռոմանովը վերադարձել է Ռուսաստան:
Մինչ ՌԴ վերադառնալը՝ Ալեքսեյ Ռոմանովը եղել է նաև Հայաստանում: Մասնավորապես, նա Երևանում է գտնվել 2018թ. ապրիլին՝ Թավշյա հեղափոխության օրերին, հրապարակել է հեղափոխական ցույցերի մասին տեսանյութեր: Անգամ լուսանկարվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փամինյանի հետ ու այն հրապարակել։ Ավելին,երբ նրան ռուսաստանում ձերբակալել էին նա եղել էր «Դուխով» շապիկով։