ՀՐԱՏԱՊ։ Մпսկվшն пւ Երևшնը չեղшրկե՞լ են պшյմшնшգիրը
lragir.am-ը գրում է․
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռուս-հայկական մեդիա ֆորումի» մասնակիցներին ուղղված իր ուղերձում «փոխել է» 1992 թ. ռուս-հայկական պայմանագիրը Հայաստանի սահմանների պաշտպանությանը ռուսական սահմանապահ զորքերի ներգրավման մասին։ «Մեր սահմանապահներն իրենց հայ գործընկերների հետ միասին պաշտպանում են երկրի սահմանները Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ»,- ասել է Զախարովան։
Փաստորեն, ՌԴ ԱԳՆ հայտարարում է պայմանագիրը փոխելու և «հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացիայի» մասին՝ տեղակայելով ռուս սահմանապահներին։
Պայմանագրի 2-րդ հոդվածում ասվում է, որ «Հայաստանի Հանրապետությունը, ելնելով սեփական անվտանգության, Ռուսաստանի Դաշնության անվտանգության և ԱՊՀ անդամ պետությունների հավաքական անվտանգության ապահովման շահերից, Թուրքիայի և Իրանի հետ պետական սահմանի պաշտպանության հարցերը իր տարածքում պատվիրակում է Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերին»։ 3-րդ հոդվածում նշվում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված և պետական սահմանը պահպանող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերն իրենց գործունեության մեջ առաջնորդվում են նախկին ԽՍՀՄ-ի Թուրքիայի և Իրանի հետ գործող միջպետական պայմանագրերով եւ ԱՊՀ անդամ երկրների սահմանային հարցերի շուրջ համաձայնագրերով»։
Ռուսական զորքերը Հայաստանի և ազերբայդժանի պայմանական շփման գծում հայտնվեցին բացառապես կամային որոշումներով։ 2020 թվականի դեկտեմբերին, երբ Բաքվի զորքերը ներխուժեցին Գորիս-Կապան ճանապարհ, որոշում կայացվեց ռուս սահմանապահներ տեղակայել այս տարածքում։ Բացի այդ, մի քանի ռուսական հենակետեր տեղադրվեցին «սահմանի» այլ հատվածներում։ Այս որոշման մասին, որն ընդունվել էր առանց գործող պայմանագիրը փոխելու, հայտնել էր այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար, այժմ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Այս հարցը խորհրդարանում չի քննարկվել, որևէ առարկություն չի ներկայացվել հայկական կողմից, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի կողմից, թեև այն առնչվում է Հայաստանի սահմաններին։ Ավելին, նման կամային որոշումներով Փաշինյանի կառավարությունը ռուսների հետ փորձում է սահմանազատում իրականացնել՝ հայտարարելով, որ Հայաստանը «կադաստրային թուղթ չունի», և «սահմանազատումը» պետք է իրականացվի խորհրդային քարտեզներով։
«Թուրքիայի և Իրանի հետ սահմանի պաշտպանությանը չառնչվող այլ խնդիրներ կատարելու համար (բացառությամբ տարերային աղետների, դժբախտ պատահարների և աղետների վերացման աշխատանքների), Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը չեն ներգրավվում», ասվում է պայմանագրում։
Մոսկվան ու Երեւանը արդեն չեղարկե՞լ են համաձայնագիրը։