Վшրչшպետը հшյտшրшրпւթյпւն է արել՝ «Ադրբեջшնը զпրք է․․․
Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետն անդրադարձել է սահմանային վերջին լարվածությանը.
«Ադրբեջանն օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի ու Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով:
Ադրբեջանական մամուլում ու քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությունը:
ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է»,- ասել է Փաշինյանը:
Նա խոսել է նաև Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին.
«Ադրբեջանն այս գործողություններով ի ցույց է դնում ընդդեմ ԼՂ-ի ու ՀՀ-ի՝ նոր ռազմական սադրանք ձեռնարկելու հնարավորությունը…
Միջազգային հանրությունը պետք է լրջագույն միջոցներ ձեռնարկի՝ մեր տարածաշրջանում նոր պայթյունը կանխելու համար»,- ասել է Կառավարության ղեկավարը: