Պпւտինը պшտրшստվում է պшտժել Հшյшuտшնին՝ hшցի խնդիր ենք ունենшլու, шվելի վшտ, քшն Արցшխում է․․․
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Ռուսաստանի հետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահրվող քաղաքական բախումների հետևանքով առաջիկա ամիսներին Հայաստանին վառելիքի և սննդամթերքի, հատկապես ցորենի լրջագույն խնդիրներ են սպառնալու։
Ռուսաստանն այդպես պատժում է բոլորին՝ Եվրոպայից մինչև Արևելք, Հայաստանի նկատմամբ ինչո՞ւ պիտի ներողամիտ լինի։
Բառացիորեն հացի խնդիր ենք ունենալու, ավելի վատ, քան Արցախում է հիմա։
Սննդաբաններն ասում են՝ հասարակ ցորենի թեփով պատրաստված կերակուրը կամ հենց ինքը՝ ցորենի թեփը, ջրով կամ մածունով շաղախված, շատ ավելի երկար է կուշտ պահում մարդուն, քան պարենի մյուս տեսակները։
Ինքս ընտանիքով վաղուց օգտվում եմ մասնագետների այդ խորհրդից և զգում կենսունակությունը։ Խանութներում վաճառվում է` որպես բարձր որակի սնունդ։
Հետևաբար հատկապես տնտեսվարողներին ու ալրաղացներին առաջարկում եմ վաղվա խնդիրներին դիմակայելու համար պահեստավորել մեծ քանակության ցորենի թեփ։
Այսօր մեր գյուղերում չեն գիտակցում ցորենի թեփի արժեքը և թափում են կամ կենդանիներին տալիս, այնինչ դա ավելի օգտակար է, քան ալյուրը։
Վաղվա դժվարությունները հաղթահարելու համար պետք է այսօրվանից պատրաստվել»: