Դшժшն է․․Uшրuшփելի Ողբերգпւթյпւն ՀՀ-пւմ՝ Կш 7 զ пh իննuпւնվեց վիրшվпր

Դшժшն է․․Uшրuшփելի Ողբերգпւթյпւն ՀՀ-пւմ՝ Կш 7 զ пh իննuпւնվեց վիրшվпր

Ուշագրավ մանրամասները ստորև՝

Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 607 դեպք, որից 273-ը՝ արտակարգ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ հրդեհի՝ 194, փլուզման, դժբախտ պատահարի, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 3-ական, պայթյունի, հեղեղման, որոնողափրկարարական, տեղատարափ անձրևի, ուժեղ քամու, ուժեղ կարկուտի, դիակի հայտնաբերման՝ 1-ական, ջրահեղձման, զինամթերքի հայտնաբերման` 2-ական, ինքնասպանության փորձի՝ 9, օձի նկատման՝ 28, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 179, կեղծ ահազանգի՝ 5, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 30 և 47 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 96, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 5 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: