Շատ մասնագետներ պնդում են, որ կա կանացի օրգազմի երեք տեսակ` հեշտոցային, ծլիկային և խառը: Կնոջ սեռական հաճույքի այսպիսի մեխանիկական դասակարգումն այն աստիճանի պարզունակ է դարձնում կանացի սեքսուալությունը, որ կարող է լուրջ սեռական խանգարումների հիմք հանդիսանալ`
Հայտնի է, որ սեռական օրգանների ռիթմիկ և երկարատև գրգռումն ի վիճակի է գրգռում առաջացնելու տղամարդկանց մոտ, ինչը չի կարելի ասել կանանց մասին`
Կնոջ գրգռման համար, բացի վերոնշյալ գրգռումից, հարկ է նշել շատ կարևոր մի քանի պայմաններ ևս` ներքին հոգեբանական տրամադրվածությունը, սեռական զուգընկերոջ հանդեպ բարյացակամ և էրոտիկ վերաբերմունքը, առանց որոնց ինչ աստիճանի ինտենսիվ և երկարատև էլ լինի սեռական գրգռումը, հեշտոցի խոնավացում և սեռական գրգռման զգացողություն կնոջ մոտ ի վիճակի չէ առաջանալու`
Այնպես որ, սիրելի տղամարդիկ, մի փորձեք գրգռել ձեր կանանց երկարատև հոգնեցուցիչ մեխանիկական գրգռումներով, նա, միևնույնն է, չի գրգռվի, եթե ձեր հանդեպ էրոտիկ չէ տրամադրված, և դուք ազդում եք նրա նյարդերի վրա ձեր համառ փորձերով`