ՆՈՐ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ։ Մահացել է մայոր և զինվոր․ ՊՆ-ն հաստատեց․ Մանրամանսրերը

ՀՀ ՊՆ-ն հայտնում է՝

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ (ճանապարհի կառուցման նպատակով պայթեցման աշխատանքներ) կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և զինծառայող Արթուր Հայկի Պողոսյանը՝

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն՝

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին: