Շտшպ Lпւր Վшյпց ձпրից. Թշնшմին․․․

Շտшպ Lпւր Վшյпց ձпրից. Թշնшմին․․․

Aravot.am-ը գրում է.

Վերջին ամիսներին Վայոց Ձորի մարզի Վայք խոշորացված համայնքի Հին Մարտիրոս գյուղի բնակիչները հարակից լեռներից մեկի բարձունքին հողային զգալի աշխատանքներ են նկատում։

Գյուղ մտնող հիմնական ճանապարհից աջ հանդեր են, հնձվող դաշտեր, այդ ուղղության վրա են նաեւ հայտնի Վիմափոր հրաշագեղ վանքն ու գյուղացիների սիրած Կաթնով աղբյուրը։ Հեռվում Գոգի լեռն է, որից ձախ գտնվող լեռներին էլ հենց ադրբեջանական հենակետ կամ հենակետեր են` ուղիղ գծով մոտ 10 կմ-ի վրա։ Հենց այստեղ են նշմարվում հողային մեծածավալ աշխատանքներ։

Ականատեսները պնդում են, որ անգամ մեծ հեռավորությունից նկատելի է, որ լեռան գագաթին ամրաշինական ինչ-որ գործողություններ են արվում, կիլոմետրեր ձգվող ճանապարհ է հարթվում, ըստ ամենայնի՝ նաեւ տեխնիկա ու զենք է կուտակվում։ Հորիզոնում նշմարվում է ճանապարհի գիծը։

Ժամանակին այստեղ հայկական դիրքեր էին, գյուղացիներն ամռանը հենց այս խիստ բարենպաստ վայր էին տանում ու 3-4 ամիս պահում կովի հոտը, տեղում էլ մեծ քանակով կաթնամթերք արտադրում։ Բայց 10 եւ ավելի տարի առաջ, ըստ գյուղացիների հիշելու եւ պատմածի, հայկական հենակետն ինչ-ինչ պատճառներով այստեղից իջեցվել էր։ Նույն տարում էլ ադրբեջանական հենակետ էր հայտնվել այստեղ, ինչի պատճառով գյուղացիներն արդեն տարիներ շարունակ խուսափում են այդտեղ հոտ տանել ու ամսով պահել, անվտանգ չէ։