ՀՀ ՊՆ-ն 35 զինվորի թունավորման մասին

ՀՀ ՊՆ-ն 35 զինվորի թունավորման մասին

35 զինվորի թունավորման մասին շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է, հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ԶՈՒ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել։

Բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի:

Որևէ հոսպիտալում, որևէ թունավորմամբ մասսայական դիմելիություն չի արձանագրվել։

Պաշտպանության նախարարությունը հորդորում է անհապաղ, սահմանված կարգով հերքել 35 զինվորների թունավորման մասին տեղեկությունը: