ՀՐԱՏԱՊ։ Վшտ Lпւր ՀՀ ԱԳՆ-ից

ՀՐԱՏԱՊ։ Վшտ Lпւր ՀՀ ԱԳՆ-ից

Օգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա՝ մասնակցելու Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո:

Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Պարզ է, թե ինչեր է դուրս տալու Արարատ Միրզոյանն այդ պանելին՝ «ԼՂ ժողովրդի իրավունքներ ու անվտանգություն եւ դրանց հասցեագրում», հումանիտար խորացող ճգնաժամ, միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի, գանգատներ ազերբայդժանի հասցեին եւ վերջում՝ մեկ է, Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին։

Արարատ Միրզոյանին, ով դռնեդուռ ընկած կատարում է հայկական իրավունքները վերացնելու գործառույթը, հաստատ հետաքրքրել է միջազգային այս ֆորումի խորագիրն ու պանելայինի թեման՝ «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար», «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր»։

Հնարավորություն կա նիկոլական «խաղաղ օրակարգը» ներկայացնել որպես համերաշխություն համաշխարհային անվտանգությանը՝ համաշխարհային հանրությանը մի գլխացավանքից, որը կոչվում է Արցախի խնդիր, ազատելով, եւ այդպիսով ներկայանալ որպես անվտանգության նոր ճարտարապետներ։ Նիկոլի հռչակած նոր մոդելի հայրենասիրությանը համահունչ։

Lragir.am