ԱՐSԱԿԱՐԳ։ Երևшնпւմ Վшրпրդը փпրձпւմ է ձեռքերпվ կшնգնեցնել շшրժվпղ шվտпբпւuը
Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանին պատկանող 25 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը վթարի ենթարկվում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է վարորդը դուրս գալիս ավտոբուսից, փակում դուռը և ընդամենը 2 քայլ անելուց հետո ավտոբուսը սկսում է ինքն իրեն առաջ շարժվել։
Վարորդը փորձում է ձեռքերով կանգնեցնել ավտոբուսը, ինչը նրան բնականաբար չի հաջողվում։
Ավտոբուսը հարվածում է գազատար խողովակին, վթարի հետևանքով շինություն է փլուզվում։