Դшժшն Ճшկшsшգիր․ 22шմյш տղшյի կյшնքը փրկել չհшջпղվեց. Եղբայրն էլ 44օրյա պшտերщզմпւմ էր զпhվել

Դшժшն Ճшկшsшգիր․ 22шմյш տղшյի կյшնքը փրկել չհшջпղվեց. Եղբայրն էլ 44օրյա պшտերщզմпւմ էր զпhվել

«Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ալիշյանը։

Ջանիկի եղբայրն էլ 44-օրյա պատերազմում զոհված Հովհաննես Ալիշյանն էր։

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Սպիտակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ 22-ամյա Ջանիկ Ա.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 20-ին՝ Արագածոտնի մարզից, որտեղ իր մի քանի ընկերների հետ որսի էր մեկնել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 20-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:00-ի սահմաններում Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի:

Քաղաքացին նշված կենտրոն էր տեղափոխվել Արագածոտնի մարզից, որտեղ ըստ նախնական տեղեկությունների՝ որսի ժամանակ ստացել էր հրազենային վնասվածք:

Սպիտակի բժիշկները մի քանի ժամ պայքարում էին նրա կյանքի համար:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը մոտ 25 տարեկան տղա էր և հրազենային վնասվածքը ստացել էր Ծիլքարի վարչական տարածքում։