ՀՀ-ում հայտարարել Սգո օր՝ ի հիշատակ Երևան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարի 11 զոհի

Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսի և «ZIL» մակնիշի բեռնատարի վթարի 6 վիրավորների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր։ Միկրոավտոբուսի ուղևորներից 10-ը և վարորդը մահացել էին տեղում։ Քնչական կոմիտեն փոխանցում է՝ միկրոավտոբուսը գտնվել է իր երթևեկելի գոտում, բեռնատարը՝ հանդիպակաց ուղեմասում․․․

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի 6 վիրավորների կյանքը դեռևս վտանգի տակ է։ Նրանցից երեքը, չնայած ծանր վիճակին, տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․․․

Այս վթարին զոհ գնաց ազգի սերուցքը․ մարդիկ, ովքեր կարևորում էին մեր արժեքները, ոգևորված էին Արևմտյան Հայաստանով, մեր պատմությամբ ու ամեն մեկը լուսավոր դեմք ուներ։ Դժբախտ դեպքից անցավ ընդամենը միքանի օր հանրությունը կարծես թե մոռացավ այն։ Իհարկե, խոսքը չի գնում այն մասին, որ օր ու գիշեր այդ թեման քննարկվի, սակայն այս դեպքը եկավ մեզ սթափեցնելու․․

Ավտովթարները դարձել են չարիք։ Գրեթե օր չկա, որ մի ողբերգական ավարտով դեպք չլինի։ Հարևան Վրաստանում, երբ մեկ այլ ողբերգական դեպքից 7 մարդ էր զոհվել, երկրում հայտարարվեց սուգ։ Հայաստանում զոհերի թիվը 11-էր, սակայն սա համեմատության համար չէ, որ ասում եմ․․

Սգո օր հայտարարելը կնպաստի ընդհանուր զգոնության իրավիճակին։ Բացի զոհերի հիշատակին տուրք տալը, սա նաև շատ խորը առիթ կլինի վերլուծելու, գիտակցելու, որ այդ չարաբաստիկ վթարների վերջը պետք է տրվի, պետք է բոլորս՝ վարորդ թե հետիոտն, լինենք ավելի ուշադիր և ավելի զգոն։ Եվ մեր սխալն էր, որ նույն կերպ 15 անմեղ զոհերի մասին չխոսեցինք, մեր արծիվների։ Կոչ եմ անում կառավարությանը, վարչապետին՝ մտածել այս առիթով և հայտարարել սգո օր։ Իր էջում գրել է Հասմիկ Գևորգյանը։ Ցավակցում ենք զոհերի հարազատներին։