Lпւսանկшրներ։ Հшյsնի է`пվ է երեկ uպшնվшծ LԳԲՏ «sղшմшրդը». Բшցшռիկ մшնրшմшuներ

Հшյsնի է`пվ է երեկ uպшնվшծ LԳԲՏ «sղшմшրդը». Բшցшռիկ մшնրшմшuներ

Այսօր՝ օգոստոսի 20-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։

shamshyan.com-ի հաղորդմամբ՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել է տղամարդու դի։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա առկա է սուր կտրող-ծակող առարկայի հարվածի 4 հետք և չի բացառվում, որ քննիչի կողմից նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվի, որ հարվածները ավելի են։

Դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 28-ամյա տղամարդ է, ով ըստ հավաքվածների՝ այդ թվում հարևանների, տրանսգենդեր է։ Փոփոխված անունը Ադրիանա է:

Նրան սպանելուց հետո հավանաբար հետքերը կոծկելու նպատակով բնակարանն ու դին այրել են։

mediaarm.am