Օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարը, սովորական չեր։ Ու սովորական չէր, ոչ միայն զոհերի շատ լինելով, այլ նաև իր փիլիսոփայությամբ։ Իհարկե, նման բաները չի կարելի համեմատել, բայց այդ օրը ողբերգական վթարի զոհ դարձավ ազգի սերուցքը․․
Եվ իսկապես, մարդկիկ, ովքեր կարևորում էին մեր պատմությունը, արժեքները․ Տեսնելով տուրիսատակն մեքենայի մեջ արված կադրերը, միանգամից հասկանում ես թե որքան սեր, բարություն ու կյանք կար նրանց մեջ․․․
Սա աննկարագրելի ցավ է, որ չի կարելի երբեք մոռանալ։ Հենց ցավն է, որ պետք է բոլորիս զգոնության կոչ անի։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի նամակ, որը կարդալուց հետո հասկանում ես թե ում ենք կորցրել․․
Ես հիմա ինչպես ապրեմ առանց քեզ․ Դու, որ ապրում էիր մեր հերոսական պատմությամբ, դու որ այնքան մեծ հույսեր ունեիր մեր ապագայի հետ։
Հիշում եմ, մի անգամ, երբ խոսում էինք այսօրվա Հայաստանից, ասեցիր, որ մեր երկիրը նման է մի մարդու, ով երբեք չի հուսալքվում․․․
Մեջբերեցիր էն ասացվածքը, որտեղ ասվում էր՝ «Եթե դժվարությունները չեն կոտրում քեզ, ապա ավելի են ուժեղացնում» ու մեր երկիրը այնքան է դժվարություն տեսել, որ ժամանակն է ուժեղանալու։ Չի կոտրվել, չի ծնկել ու դեռ հառնելու է։ Դու չէիր սիրում քաղաքականությունից խոսել․ Ասում էիր, որ բոլորն էլ անցողիկ են․․․
Կարևորը էն է, թե ոնց ես դու քո երեխային մեծացնում։ Մարդիկ են երկիրը պահողը, ոչ թե իրենք։ Էսօր, դու ֆիզիկապես մեզ հետ չես, բայց այնքան խորը հետք ես թողել մեր սրտում, որ քո բացակայությունը մենք երբենք չենք զգա․ Ննջես խաղաղությամբ, իմ հպարտություն. Շուտով կլինեմ կողքիդ․ Անհասցե նամակ, որ շատ տերեր ունի․․