Ննջես խաղաղությամբ, իմ հպարտություն, շուտով կլինեմ կողքիդ․ Ցավոտ նամակ․․․

Ես հիմա ինչպես ապրեմ առանց քեզ․ Դու, որ ապրում էիր մեր հերոսական պատմությամբ, դու որ այնքան մեծ հույսեր ունեիր մեր ապագայի հետ: Հիշում եմ, մի անգամ, երբ խոսում էինք այսօրվա Հայաստանից, ասեցիր, որ մեր երկիրը նման է մի մարդու, ով երբեք չի հուսալքվում․․․

Մեջբերեցիր էն ասացվածքը, որտեղ ասվում էր՝ «Եթե դժվարությունները չեն կոտրում քեզ, ապա ավելի են ուժեղացնում» ու մեր երկիրը այնքան է դժվարություն տեսել, որ ժամանակն է ուժեղանալու։ Չի կոտրվել, չի ծնկել ու դեռ հառնելու է։ Դու չէիր սիրում քաղաքականությունից խոսել․ Ասում էիր, որ բոլորն էլ անցողիկ են․․․

Կարևորը էն է, թե ոնց ես դու քո երեխային մեծացնում։ Մարդիկ են երկիրը պահողը, ոչ թե իրենք։ Էսօր, դու ֆիզիկապես մեզ հետ չես, բայց այնքան խորը հետք ես թողել մեր սրտում, որ քո բացակայությունը մենք երբենք չենք զգա․ Ննջես խաղաղությամբ, իմ հպարտություն. Շուտով կլինեմ կողքիդ․ Անհասցե նամակ, որ շատ տերեր ունի․․