Տեսանյութը ներքևում։ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ 11 մարդու կյանք խլած ողբերգական ավտովթարի զոհերից 34-ամյա Մառլեն Մարգարյանի հոգեհանգստի արարողությունը։ Մառլենին հրաժեշտ տալու էին եկել ինչպես նրա հարազատներն ու ընկերները, այնպես էլ շարքային քաղաքացիներ..
«Ահավոր բան է, չենք հավատում։ Մի պահ մտա եկեղեցի, բայց չկարողացա երկար մնալ, արագ դուրս եկա, չէի կարող տեսնել այդ պատկերը։ Հայրը լաց էր լինում որդու դիակի վրա, ասում՝ վեր կաց, տղե՛ս․․․ Մայրն ուշագնաց եղավ..Տեսանյութը ստորև՝