ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Թշնամին գերի վերցնում մեր զինվորին
Ադրբեջանցի զինծառայողները մոտենում են հայ պահեստազորայինին և ձերբակալում. ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երեւում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռեւս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:
Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արեւելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, եւ որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:
Նշենք որ Քարվաճառում ձերբակալված հայ պահեստազորայինի դեմ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «պետական սահմանն ապօրինի հատելու հոդվածով»։
Հայ պահեստազորայինին Ադրբեջանի դատախազությունը ներկայացրել է որպես «դիվերսիոն խմբի» անդամ և հայտարարել, թե այդ «խմբի» դեմ քրեական գործ է հարուցվել մի շարք ծանր հոդվածներով՝ ներառյալ ահաբեկչության։