Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևան — Գյումրի ավտոճանապարհի 90 կմ հատվածում՝ Լանջիկ գյուղի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Volkswagen Crafter մակնիշի մարդատար և ЗИЛ մակնիշի բեռնատար ավտոմեքենաները`
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 11 հոգի մահացել են, 6 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն`
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ` մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Արսեն Ադամյանի և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ա․ Գրիգորյանի գլխավորությամբ`
Օպերատիվ են գործել Գյումրու բժշկական կենտրոնի, Գյումրու շտապօգնության կայանի, Արթիկի և Անիի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, հրշեջ-փրկարարները, բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները`
Մահացածներից մի քանիսին Volkswagen-ից դուրս են բերել փրկարարները մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա`
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը