hրшsшպ Lпւր Մեղրիից․ Կш 3 զп հ 1 ծшնր վիրшվпր..

hրшsшպ Lпւր Մեղրիից․ Կш 3 զп հ 1 ծшնր վիրшվпր..

Բացառաիկ մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը

Մեղրիի ավտոճանապարհին ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով: Հայտնում են քննչական կոմիտեից…

2023 թվականի օգոստոսի 11-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 129-րդ կմ-ին միմյանց էին բախվել ԻԻՀ քաղաքացու կողմից վարած «Ռենաուլտ» մակնիշի՝ կցորդիչով բեռնատարը և Երևան քաղաքի 58-ամյա բնակչի կողմից վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել էին, իսկ 2001թ․ ծնված մեկ ուղևոր ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Եղեգնաձոր» Բ/Կ:

Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Վթարի պատճառները, հանգամանքները պարզելու ուղությամբ իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ։

Բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդի վիճակը, ըստ ԲԿ-ից ստացված տեղեկատվության, շարունակում է գնահատվել ծանր։
Քրեական վարույթի շրջանակում ձեռք բերված տվյալներով բոլոր տուժածները հարազատներ են՝ ընտանիքի անդամներ։