Սիրելի հայեր ջան, ինչպես շատերդ արդեն գիտեք, մեր Գևորգը՝ ով հերոսացել էր երկու աղջիկների կյանք փրկելով, ինքը ուներ օգնության կարիք․․
Հիշեցնենք, որ Գևորգը՝ վարդավառի ժամանակ, Սևանա լճում՝ խեղդվելուց է փրկել ռուս զբոսաշրջիկների, իսկ նրանք իրենց հերթին հրապարակայնորեն իրենց շնորհակալությունն էին հայտնել՝ նույնիսկ ռուսական հեռուսաալիքներներով․․
Ցավոք սրտի, Գևորգի մոտ շատ լուրջ հիվանդություն էր ախտորոշվել ու շտապ կարիք կար, որպեսզի նա մեկնի Իսրայել՝ դժվար վիրահատությունը անելու համար։ Բարեբախտաբար՝ բժիշկներին հաջողվել է փրկել հայ երիտասարդի կյանքը․․․
Այստեղ, սակայն, մեկ այլ հետաքրքիր պահ կար։ Ըստ որոշ տեղեկությունների, պարզվել է, որ վիրահատության ու ճանապարհածախսի ամբողջ գումարը հատկացրել է հայազգի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանը․․
Նշվում է նաև, որ Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել՝ հետագայում նույնպես աջակցել Գևորգին, քանի որ նա բարձր է պահել հայ ազգի պատիվը․․ Կան խոսակցություններ նաև, որ մեր Գևորգը շուտով պատրաստվում է ամուսնանալ․․․