Ինչու՞ Չերչիլը կենացի ժամանակ ոչ մեկին առողջություն և հարստություն չէր ցանկանում
Չերչիլը, երբ կենաց էր ասում, ասում էր հետեւյալը․
«Ես նախընտրում եմ ոչ մեկին չցանկանալ առողջություն և հարստություն, միայն նախընտրում եմ հաջողություն մաղթել:
Ի վերջո, Տիտանիկ-ի վրա գտնվողներից շատերը առողջ և հարուստ էին, բայց նրանցից քչերը պարզվեց, որ հաջողակ են:
Մեկ տղա կենդանի է մնացել, քանի որ նրա հերթն էր դոնաթս գնելու։
Մի կին ուշացել էր, քանի որ նրա զարթուցիչը ժամանակին չէր հնչեցվել։
Ինչ-որ մեկը ուշացել էր Նյու Ջերսիի խցանումների պատճառով։
Նրանցից մեկը ուշացել էր ավտոբուսից։
Մի կին սուրճ էր պատահական լցրել հագուստի վրա, և նրան ժամանակ էր պետք հագուստը փոխելու համար:
Ինչ-որ մեկի մեքենան սարքին չէր, իսկ մյուսը վերադարձավ, որպեսզի պատասխանի հեռախոսազանգին։
Մեկը չկարողացավ տաքսի կանգնեցնել։
Այն, ինչ ինձ իրոք տպավորեց, այն մարդն էր, ով այդ առավոտ հագել էր իր նոր կոշիկները, տարբեր միջոցներով աշխատանքի հասել, բայց այնտեղ հասնելուց առաջ նա կանգ էր առել դեղատան մոտ՝ լեյկոպլաստ գնելու համար: Նրա ոտքին կոշտուկներ էր առաջացել: Ահա թե ինչու է նա այժմ ողջ:
Հիմա, երբ ես խցանման մեջ եմ, չեմ հասցնում վերելակին,
վերադառնում եմ, որպեսզի հեռախոսազանգին պատասխանեմ։
Երբ տեղի են ունենում այդ բոլոր մանրուքները, որոնք նյարդայնացնում են ինձ, ես ինքս ինձ մտածում եմ, որ հենց դա է այն վայրը, որտեղ Աստված ուզում է, որ ես այս այդ պահին լինեմ:
Հաջորդ անգամ, երբ ձեզ թվում է, որ առավոտը սխալ է ընթանում, երեխաները դանդաղ են հագնվում, դուք չեք գտնում մեքենայի բանալիները, մի նեղվեք և մի կորցրեք ձեր համբերությունը»
Հաջողություն ձեզ!