Sшգնшպшլի Ազդшկ։ Միլլերը կпչ է шրել Բшքվին пւ Անկшրщյին հшմшsեղ ծնկի բերել Հшյ шզգին
ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության համաձայն, պետքարտուղար Բլինքենը օգոստոսի 7-ին «զրուցել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ընդգծելով Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցությունների կարևորությունը»:
Այդ «կարեւորության» ֆոնին պետքարտուղարը թուրք գործընկերոջ հետ քննարկել է հացահատիկի սեւծովյան նախաձեռնության եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման հարցերը, Անկարային շնորհակալություն հայտնելով առաջնորդության համար։ Դրանից հետո Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան հնարավորություն ունի բարձրանալու համաշխարհային համակարգի բարձրագույն լիգա»։
Նույն օրը Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ «Երեւանի եւ Բաքվի միջև խաղաղությունը շատ մոտ է՝ անկախ նրանից, թե ինչ մեկնաբանություններ են այդ առնչությամբ անում այլ երկրները»։ Խոսքը Ռուսաստանի մասին է․ ՌԴ ԱԳՆ հայտարարել էր, թե հապճեպ կազմած խաղաղության համաձայնագիրը նոր հակամարտությունների պատճառ կդառնա։ Միլլերն ասել է, որ չի ցանկանում խոսել Ռուսաստանի մասին, «երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրեջանին», համաձայնագիրը հասանելի է, եւ ԱՄՆ շարունակելու է աշխատել դրան հասնելու համար։ Միլլերը վստահություն է հայտնել, որ Թուրքիան կարող է այս հարցում արդյունավետ դեր խաղալ։ Այսպիսով, Բաքուն եւ Երեւանը Միլլերի կողմից բնորոշվել են իբրեւ կոնֆլիկտի կողմեր, Ռուսաստանը գործին չվերաբերող միավոր, իսկ Տաճկաստանը՝ անկողմնակալ միջնորդ (sic!)։
Երեւանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի՝ Արցախը ցեղասպանելու հարցում ԱՄՆ հանձնառության հռչակումից հետո Պետքարտուղարությունը ՌԴ ԱԳՆ հետ «մրցակցության» մեջ է մտել, թե ում հովանու ներքո է իրագործվելու այդ ծրագիրը եւ ում հրահանգով են գործելու Բաքուն ու Անկարան։ Ինքը Մեթյու Միլլերը հավասարվել ու անցնում է իր գործընկեր Մարիա Զախարովային։ Միլլեր-Ֆիդան-Զախարովա եռյակը բլբուլ է կտրել հայերին ծնկի բերելու ախորժակով։ Տաճկաստանի՝ «համաշխարհային համակարգի բարձրագույն լիգա» մտնելու ճանապարհը Հայաստանի իրավունքների եւ հայկական պետականության ոչնչացման ճանապարհն է, որը բացում է ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ իր կոնսենսուսով եւ հայ պետության վերին հարթակում Փաշինյան Նիկոլի ներդնելով:
Պատմությունը, սակայն, այս աստիճան պրիմիտիվ ձեռնածությամբ չի կերտվում: Հայ ժողովուրդը Նիկոլը չէ, իսկ Տաճկաստանի ֆուտբոլասերը իր արտգործնախարար «Ծլիկով» հարկ է մտածեն ոչ թե լիգաների, այլ պարզ գոյության մասին:
Lragir.am