Լավ լուր` սոցիալապես անապահով 13,000 քաղաքացիների համար. Տարածենք, որ բոլորը տեղեկանան․․

Սոցիալապես անապահով և արտակարգ իրավիճակներից տուժած 13,000 քաղաքացու նախատեսվում է տրամադրել սննդի քարտեր՝ 3 ամիս ժամկետով՝ ամսական 24 դոլարին համարժեք դրամի չափով: Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը`

Սյունիքի, Վայոց ձորի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերում ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու Միավորված ազգերի կազմակերպության Պարենի համաշխարհային ծրագրի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել`

Առաջնահերթ համարելով խոցելի խմբերի պարենային ապահովության բարելավման ուղղությամբ արդյունավետ ծրագրերի իրականացումը՝ նախարար Մկրտչյանը կարևորել է Պարենի համաշխարհային ծրագրի դերը։ Նախարարը հույս է հայտնել, որ անհրաժեշտ ջանքերի ու ռեսուրսների համախմբմամբ և համագործակցության հստակ մեխանիզմների ձևավորմամբ՝ հնարավոր կլինի լիարժեք ապահովել ծրագրով սահմանված արդյունքները`

«Ե՛վ պետության քաղաքականության, և՛ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, և՛ Պարենի համաշխարհային ծրագրի գործունեության առանցքային նպատակներից է սոցիալապես անապահով անձանց և արտակարգ իրավիճակներից տուժած բնակչության պարենային ապահովության բարելավումը։ Հույս ունենք, որ պիլոտային այս ծրագիրը կունենա արդյունավետ ընթացք և հետագայում կունենանք նաև նմանօրինակ պետական աջակցության ծրագիր իրականացնելու հնարավորություն։ Վստահ ենք, որ այս միջոցառման շրջանակում շահառուները հնարավորություն կունենան որոշակիորեն բարելավել իրենց ընտանիքների կենսապայմաններն ու թեթևացնել սննդի ձեռքբերման ֆինանսական բեռը»,- նշել է նախարարը`

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այս աջակցությամբ ցանկանում է բարելավել և ուժեղացնել հնարավոր ցնցումներին դիմակայելու պետական ռազմավարությունը, ինչպես նաև՝ խթանել սոցիալական աջակցության մեխանիզմները՝ պարենային խնդիրներ ունեցող բնակչության խմբերի համար`

Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն ևս ընդգծել է նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության կարևորությունն ու ողջունել հերթական ծրագրի մեկնարկը`