Մահացել է Սամվել Բեգլարյանը
Երկարատև, ծանր հիվանդությունից հետո` Նոյեմբերյան քաղաքի իր առանձնատանն այսօր մահացել է արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, լրագրող, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ Սամվել Բեգլարյանը:
Սամվել Բեգլարյանը 72 տարեկան էր։ Ծնվել է 1950 թվականին Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում։ 1953 թվականին տեղափոխվել է Հայաստան։
Արցախյան պատերազմի տարիներին եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը, մասնակցել մարտական գործողությունների։
Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես խմբագիր, եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող։ Հայաստանի գրողների միության Տավուշի մասնաճուղի քարտուղարն է։
ԵԿՄ անդամ էր, 2016-ի գարնանը կամավոր զինվորագրվելով՝ մեկնել էր Արցախի առաջնագիծ։