Արտшկщրգ դեպք ՀՀ-ում․ Գпրգ լվшնшլпւց երիտասարդ կինը մшհшցшվ․ Չանեք երբեք նման բան

Արտшկщրգ դեպք ՀՀ-ում․ Գпրգ լվшնшլпւց երիտասարդ կինը մшհшցшվ․ Չանեք երբեք նման բան

Shamshyan.com կայքի տեղեկություններով՝ հուլիսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 13:20-ի սահմաններում «Թալին» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է մարզի գյուղերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի սեփական տանը հայտնաբերել են նույն տան բնակիչ, 49-ամյա Հերիքնազ Մ.-ի դին:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, իրենց տան բակում ջրամղիչ շարժիչով գորգ լվանալու ընթացքում, շարժիչի էլեկտրական լարը ջրի մեջ ընկնելու հետևանքով հոսանքահարվել և տեղում մահացել է:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ