Առաջատար շախմատիստ Հիկարու Նակամուրան ամուսնացել է հայուհու հետ
Նակամուրան Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն է և ԱՄՆ-ի հնգակի չեմպիոն: Այժմ զբաղեցնում է ՖԻԴԵ-ի տղամարդկանց վարկանիշային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։
Առաջատար շախմատիստ, գրոսմայստեր, աշխարհի երկրորդ ուժեղագույն շախմատիստ, ԱՄՆ հնգակի չեմպիոն, 35-ամյա Հիկարու Նակամուրան ամուսնացել է իրանահայ Ատուսա Պուրքաշյանի հետ:
Ատուսան այս մասին Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել և տեղեկացրել ամուսնության մասին։
Ատուսան նույնպես շախմատիստուհի է, նա Իրանի հավաքականի կազմում ինը անգամ մասնակցել է օլիմպիադայի։ Նա նվաճել է երկու մեդալ՝ ոսկի և արծաթ: