Ողբերգական դեպք է տեղի ունեցել․․
Oragir.news-ը գրում է՝
Չորս տարի անկողնում գամված ու անգիտակից մնալուց հետո մահացել է 2019 թվականին բռնության ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը՝
Վերջին ամսվա ընթացքում նա պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալում էր, արտաքին տեսքն անճանաչելիորեն փոխված՝
Հիշեցնենք՝ Մխիթարյանը դաժան ծեծի էր ենթարկվել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում ու մինչ այժմ կոմայի մեջ էր՝
Հարազատների պնդմամբ՝ փոխգնդապետի նկատմամբ կիրառված բռնությանն անմիջականորեն մասնակցություն է ունեցել նաև Տրդատ Սարգսյանը, որն այդ աղմուկից հետո է հայտարարել մարզպետի պաշտոնից հրաժարական տալու մասին