ՌԴ կառավարությունը հաստատել է օտարերկրյա պետությունների և տարածքների ցանկը, որոնք ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում Ռուսաստանի Դաշնության, նրա ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ`
Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ-ը և Կանադան, Եվրամիության երկրները, Մեծ Բրիտանիան և նրա կղզիների տարածքները, Ուկրաինան, Չեռնոգորիան, Շվեյցարիան, Ալբանիան, Անդորրան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Նորվեգիան, Սան Մարինոն, Հյուսիսային Մակեդոնիան`
Ցանկում ներառված են նաև ասիական պետությունները՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան, Միկրոնեզիան, Նոր Զելանդիան, Սինգապուրը և Թայվանը`
Ռուսաստանը բարեկամ է համարում բոլոր այն երկրներին, որոնք ներառված չեն եղել ոչ բարեկամ երկրների ցանկում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը`
«Բոլոր մնացածները, ովքեր ներառված չեն այս ցուցակում, մեզ համար բարեկամ երկրներ են», ասել է նա`