Ցшվщլի Lпւր․ Հщյտնի երգչпւհին մшhшցшվ. Անgյшլ տшրի նրш 17-шմյш пրդին ինքնшuպшն էր եղել

Ցшվщլի Lпւր․ Հщյտնի երգչпւհին մшhшցшվ. Անցյшլ տшրի նրш 17-шմյш пրդին ինքնшuպшն էր եղել. ՖՈՏՈ

56 տարեկանում կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը։

Երգչուհու մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը։ Տարածված հայտարարության մեջ նշվում է․

«Մեծ ցավով հայտնում ենք մեր սիրելի Շինեյդի մահվան մասին։ Նրա ընտանիքը և ընկերները ամայացած են ու խնդրել են մեկուսություն պահպանել այս շատ դժվար պահին»:

Հռչակավոր դուբլինյան կատարողը թողարկել է 10 ալբոմ, նրա Nothing Compares 2 U երգը 1990 թվականին ճանաչվել է աշխարհի թիվ մեկ սինգլը Billboard Music Awards-ի կողմից։

Այս երգի շնորհիվ 1991 թվականին Օ’Քոնորը Rolling Stone ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն արտիստ։ Հայտնի է, որ նա երկար տարիներ տառապում էր դեպրեսիայից, իսկ անցյալ տարի նրա 17-ամյա որդին ինքնասպան էր եղել։