Շsшպ Նпր Շրջшդшրձ․ Իրшնը զգուշшgրել է Հայաստшնին
Արարատ Միրզոյանը Մոսկվայում Լավրովի և Բայրամովի հետ հանդիպելուց առաջ այցելել է Իրան, որտեղ նրան ընդունել է նախագահ Ռայիսին։ Այս մակարդակով ընդունելությունը խոսում է խնդիրների լրջության մասին, որ ունի Իրանը Հայաստանի հարցում։
Ըստ իրանական կողմի՝ Ռայիսին ընդգծել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը։ Միաժամանակ, իրանական կողմի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ «Արարատ Միրզոյանն Իրանին վստահեցրել է, որ Հայաստանը երբեք չի դառնա հակաիրանական գործողությունների պլացդարմ»։ Նշենք, որ այս շեշտադրումները բացակայում են հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունից։
Այս երկու հայտարարությունները մատնանշում են այն ցավոտ կետերը, որոնց մասին Իրանը ցանկանում էր նախազգուշացնել հուլիսի 25-ին Մոսկվայում կայանալիք բանակցություններից առաջ: «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը կարող է դառնալ «սահմանների փոփոխություն և Հայաստանի վերածումը հակաիրանական պլացդարմի»։
Իրանի հարաբերություններն ազերբայդժանի հետ լարված են. Բաքվում իրանամետ շիա կրոնական կազմակերպությունների անդամների իսկական որս է ընթանում։ Մի քանի օր առաջ Ռուսաստանի և Իրանի միջև սկանդալ առաջացավ այն բանից հետո, երբ Լավրովը աջակցեց Ծոցի արաբական երկրներին իրանական կղզիների շուրջ։ Իրանը կոշտ պատասխանեց Մոսկվային։
Ռայիսին Մոսկվայի հանդիպումից առաջ զգուշացրել է Միրզոյանին միջանցքի անթույլատրելիության մասին։ Իր հերթին, Իրանի ԱԳ նախարար Աբդոլլահիանը Միրզոյանի հետ հանդիպումից հետո ակնարկել էր, որ խնդիրը միջանցքի հարցում Հայաստանի դիրքորոշումն է։ Ընդ որում, խոսքը ոչ միայն Մեղրիի, այլեւ Երասխ-Երեւան-Մարգարա միջանցքի մասին է։ Շուրջ երեք տարի Իրանը կոշտ հայտարարություններ ու քայլեր է ձեռնարկում թույլ չտալու ՀՀ հարավի օկուպացիան, որը կհանգեցնի հայ-իրանական սահմանի կորստի, որը վերջ կդնի Սև ծով դուրս գալու եւ շրջափակումը կանխելու Իրանի ծրագրերին։
ՀՀ տարածքը, միջանցքներով օտարելու պարագային, կվերածվի հակաիրանական գործողությունների պլացդարմի Իսրայելի, Ռուսաստանի եւ Թուրքիայի համար։
Lragir.am