SHAMSHYAN.com-ը գրում է
Հուլիսի 23-ին, Ռուսաստանի Դաշնությունում հայկակական համարանիշներով ավտոմեքենայի մասնակցությամբ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 11:30-ի սահմաններում Ռոստովի մարզի Մատվեև-Կուրգան-Մալոկիր Սանովկա-Եկատերինովկա ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում Nissan Elgrand մակնիշի 09 GG 199 համարանիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գուտուց, բախվել ծառին՝
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ 44-ամյա Գևորգ Կուկուլյանն ու 8-ամյա Գևորգ Գևորգյանը տեղում մահացել են, իսկ 44-ամյա Աբրահամ Գևորգյանը տեղափոխվել է Ռոստովի բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի բնակիչներից մեկի անվամբ՝
Դեպքի մասին Ռուսաստանի Դաշնության Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառվարման ազգային կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատուն: Դեպքի փաստով ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ