ՊՆ զորամասի կացարան է այրվել. բենզինով լցված տարան թողել են չնախատեսված վայրում

Armlur.am-ը գրում է՝

Պարզվում է՝ Ազատ գյուղում այս տարվա կացարանի հրդեհից առաջ, որը խլեց 15 զինվորի կյանք, ևս մեկ ուշագրավ դեպք է եղել`

Մեզ հայտնի դադձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի կապի վաշտի ռադիոդասակի ռադիոջոկի ռադիոհեռախոսավար, կոչումով շարքային Մարատ Մհոյանը 2022թ. մարտի 26-ին «Բիլայն» վերահաղորդիչ կայանում մարտական հերթապահություն իրականացնելիս թույլ է տվել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 16-րդ հավելվածով սահմանված պահանջների խախտում, այն է՝ ցուրտ եղանակին կացարանից հաճախակի դուրս չգալու համար տյրվող նյութ հանդիսացող բենզինով լցված պլաստմասե տարան թողել է չնախատեսված վաարում՝ ածուխի վառվող վառարանի մոտակայքում, իսկ երբ նույն օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում`

Ցանկացել է տարայի մեջ լցված բենզինով լիցքավորել բենզոագրեգատը՝ տարայի փականը բացելուն պես հավաքված գոլորշին արտամղվել է դուրս և հասել ածուխի վառվող վառարանին, ինչի արդյունքում բռնկվել է հրդեհ և կացարանն ամբողջովին այրվել է, ինչի արդյունքում ՀՀ ՊՆ N զորամասին անշգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.514.772.59 ՀՀ Դրամին համարժեք գույքային վնաս՝ ամբողջական այրվել է տարբեր տեսակի ռազմական գույք:

Ըստ էության, այս դեպք դաս չի եղել որեւէ մեկին ու դեպքից ամիսներ անց այրվում է Ազատ գյուղի կացարանը։ Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել ու այն ուղարկվել է դատարան։