Օգնեք գտնեմ 15-ամյա հրաշք Ավոյի ծնողներին, ով դրամապանակս գտել ու հետ է վերադարձրել

Այսօր մայրաքաղաք Երևանում հետաքրքիր դեպք է կատարվել՝

Ընդմիջանը՝ աշխատանքի վայրից դուրս էի եկել ու գնում էի բանկ վճարումներ՝ կատարելու։ Դրամապանակիս մեջ կար բավականին խոշոր չափի գումար ու վարորդական իրավունքս`

Իմ համար՝ մտքերով ընկած քայլում եմ, ու լսեմ հանկարծ, որ ինչ-որ մեկը հետևից գոռալով ձայն է տալիս․ — Քուրիկ, այ քուրիկ․․ Մի պահ ուզեցա շրջվեմ, բայց հետո մտածեցի թե դժավար իմ հետ լինեն․․

Բայց ձայները չէին դադարում։ Պտտվեցի ու տեսա մոտ 15-ամա մի երեխա շնչակտուր ինձ է մոտենում։ Հասավ թե չէ, թուքը մի կերպ կուլ տալով թե բա՝ -Այ քուրիկ ջան ջան շունչս կտրվեց․ ձեր գրպանից բումաժնիկ ընկավ՝

Իրար խառնված գրպաններս եմ ստուգում, ու հայտնաբերում, որ իրոք կորցրել եմ՝

—Անունդ ինչ ա ապրե ջան․ վաղուց ես ինձ ձայն տալիս․ -հարցրի ես․

-Ավո են ասում։ Դե մի րոպե կլինի էլի, -ժպտալով պատասխան տվեց․

—Բա մտքովդ չանցավ, միհատ նայես, տեսնես թե մեջը ինչ կա

—Է, այ քուրիկ ջան, բայց ինչի համար պետք ա նայեի՝

—Դու որտեղ ե՞ս ապրում, ինչ ես անում մենակով քաղաքի կենտրոնում․

—Շուշի եմ ապրում քուրիկ ջան, բայց ժամանակավոր Երևան ենք էկել․ մամային պերերիվ եմ տանում գործի տեղը․․

Գրկեցի, ուզեցա գոնե 10 հազար դրամ տամ, որպես շնորհակալություն, բայց ինչ արեցի չվերցրեց։ Շտապում էր։ Անկեղծ ասած մի էնպիսի հպարտություն ապրեցի, որ էլ ասելու չի։ Հայեր ջան, ինչքան էլ, որ փորձեն արիությունը չեն կարողանալու կոտրեն մեր մեջ․ Ֆանտաստիկ ուժեղ սերունդ ունենք․ Ուղղակի խնդրանքս մեկն է․ Ուզում եմ գտնել Ավոյի ծնողներին, անձամբ շնորհակալությունս հայտնելու։ Մոտ 15 տարեկան, Շուշեցի՝ Ավո անունով․ Տարածեք այս գրառումը․ գուցե հնարավոր լինի գտնել․ Գրել է Հասմիկ Գևորգյանը