Uպшնվшծ 20ամյա Կարենը hերпսшբшր կռվել է 2022թ․սեպsեմբերին, իuկ մшրդuպшնը նшխկինում մшրդ է կшgնшhшրել
Բյուրեղավանում 20-ամյա երիտասարդին կյանքից զրկածը նախկինում մարդ է կացնահարել․ նոր մանրամասներ
Մեզ հայտնի դարձավ որ սպանված 20-ամյա Կարենը հերոսաբար կռվել է 2022 թվականի սեպտեմբերին, երբ հակառակորդը ներխուժել էր ՀՀ տարածք ու մի կերպ է փրկվել մարտերում, իսկ ահա օրեր անց առողջական խնդիրներ ունեցող անձը նրան զրկեց կյանքից:
ArmLur.am-ի հետ զրույցում Բյուրաղեվանում սպանված 20-ամյա Կարենի քույրը` Սառան, որի անունը հարգելի պատճառերով փոփոխության է ենթարկվել, մեզ մանարմասներ հայտնեց ողբերգական դեպքից։
Ըստ Սառայի, իր եղբայրը երկու ընկերների հետ գարեջրատուն է գնացել, որտեղ մնացել են 1 ժամ. «Եղբայրս՝ Կարենը, անգամ հարբած չի եղել, ուղղակի Վարդավառ է եղել, ընկերներով գնացել էին գարեջրատուն, իսկ եղբորս բանակի քեֆը եղել էր 10 օր առաջ:
Տաքսիստը եղել է եղբորս ընկերներից մեկի հորեղբոր տղան, որը նրանց տարել էր գարեջրատուն եւ պայմանավորվել էին, որ նա էլ գնալու էր նրանց կրկին գյուղ տաներ։ Զանգահարել էին տաքսիստին, նա ասել էր, որ հիմա հարմար չէ գա իրենց հետեից:
Իմ եղբայրն իր երկու ընկերների հետ որոշել են ոտ-ոտ իջնել՝ մինչեւ տաքսիստը կգա: Ճանապարհից, իջնելուց նորից զանգահարում են տաքսիստին ու ասում են՝ բա ինչ եղար, քեզ ենք սպասում, եւ այլ բան չի եղել», – պատմում է նա:
Մեր հարցին՝ հայհոյաննքեր չե՞ն հնչել տաքսիստի հասցեին, նա նշեց. «Սպանված Կարենի քույրը հայտնեց, որ տաքսու վարորդը եղել է Արթուրը։ Տաքսու վարորդը եկել է տղաների հետևից և նրա հետ է եղել Մհերը, որը հայտնի է նույն քաղաքում հարբեցող, թմրանյութ օգտագործող։
Երբ տաքսին կանգնել է ու իմ եղբայրը երկու ընկերների հետ մոտեցել են նստեն տաքսին, նույն րոպեին մեքենայից իջել է Մհերը ու միանգամից կտրել է եղբորս պարանոցը ու հարվածել երկու երիտասարդներին, որոնք եղել են եղբորս հետ։
Իսկ ինչ վերաբերում է Մհեր կոչեցյալին, ապա ոստիկանությունում ցուցմունքներ կան, որ նա տարիներ առաջ մեկին կացնահարել է: Կրկնում եմ՝ իմ եղբայրը հարբած չի եղել, վիճաբանություն չի եղել, ամեն ինչ եղել է այդ Մհերի պատճառով, որը եղել է աֆեկտի ազդեցության տակ»: