«Դիտելով ՍԱ՝ նույնիսկ վախենում եմ պատկերացնել թե ինչպիսին կլինի Մալենայի հաջորդ տեսահոլովակը»

Մեծ հետաքրքրությամբ դիտեցի մեր պատանի ու փայլուն երգչուհիներից մեկի՝ Մալենայ, վերջին տեսահոլովակը՝

Պետք է անկեղծ ասեմ, որ հերթական անգամ հիացա նրա ձայնով, կատարողական արվեստով։ Ամեն բան ճիշտ էր, ընտիր էր․ միայն մի բացառությամբ՝

Դա, առնվազն, չափահաս արտիստի հոլովակ էր։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ փորձ է արվում Մալենային դուրս հանել պատանի երգչուհու ընկալումից ու նրա թիրախային լսարանը դարձնել չափահաս մարդկանց, բայց ամեն ինչին չափ ու սահման կա՝

Ես հիմա չեմ ուզում ոչ քննադատել, ու ոչ էլ մեղադրել՝ Մալենայի ետևում կանգնած մարդկանց․ դա իրենց որոշելիքն է և իրավունքն է։ Բայց խնդրում եմ մի մոռացեք, որ նրան հետևում են նաև դեռահաս աղջիկներ․ Ընդունեք, որ «գռեհկությունը» մի փոքր շատ էր տվյալ տեսահոլովակում, ու ես վախենում եմ արդեն՝ պատկերացնել թե ինչպիսին կլինի հաջորդը՝ հաշվի առնելով տենդենցը՝

Մալենային մաղթում եմ մեծ բեմեր ու հաջողություններ կյանքում ու խնդրում, որ չնեղանա իմ այս դիտարկումից։ Իր էջում գրել է Լիլիթ Պողոսյանը